ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արծրուն Հովհաննիսյան. Այսօր կեսօրին Ադրբեջանը, կարելի է ասել, կիրառեց իր ողջ զինանոցի տեսականին

Արծրուն Հովհաննիսյան. Այսօր կեսօրին Ադրբեջանը, կարելի է ասել, կիրառեց իր ողջ զինանոցի տեսականին
02.10.2020 | 22:25

«Այս պահին էլ մարտեր են ընթանում Արցախի սահմանին, գիշերային ժամերին, որպես կանոն, մարտերի թեժությունը թուլանում է, բայց չեն դադարում: Այսօր կեսօրին Ադրբեջանը կարելի է ասել կիրառեց իր ողջ զինանոցի տեսականին, այսինք չմնաց մի զենք, որ Ադրբեջանի Զինված ուժերի սպառազինության մեջ գոյություն ունեցող, որը չի կիրառվել այս ընթացքում»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց Արծրուն Հովհաննիսյանը և նշեց, որ 6 օր է՝ 24 ժամ գնում է կռիվ՝ ցամաքում, օդում և վիրտուալ տիրույթում:

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ եթե հակառակորդը ունենար բնակավայր գրավված, ուրեմն ամբողջ այս օրերի ընթացքում ամենամեծ ձեռքբերումը ցույց չէին տա երկու մեքենան: Նա նշեց, որ տպավորություն կա, որ հաճախ «դեղի տակ» են:

Դիտվել է՝ 2776

Մեկնաբանություններ